Պիտի գա՞յ վերջապէս ՕՐԸ, երբ դառնանք պիտի ԱՐԺԱՆԻ մենք մեզի, մեր անուան, ՀԱՅ կոչուելուն.... Թէ՞ ՀԱՅ կոչուիլն ալ դարձեր է լոկ միֆ, ուղեղային մորմոք, փուճ մի երազ, անբովանդակ եզր-հասկացութիւն... Տարին այս իմաստով մեր փորձաքարն է ըլլալու... մեր ճշմարտութեան պահը.... Վերջապէս, պիտի կանգնինք ազգովին մեր էութիւնը ճշմարտօրէն ցոլացնող ՀԱՅԵԼԻԻՆ առջեւ.... եւ դէմ առ դէմ տեսնենք, թէ Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ.... ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ մեր ինքնութեան պատկերն է ըլլալու, մեր խղճի դատաստանը, մեր լինելութեան չափորոշիչը, մեր հաւաքական քննութիւնը.... Պիտի կարենա՞նք պատիւով դուրս գալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել