Tert.am-ը գրում է․

Թուրքիան մեկ միլիարդ դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգ  գնելու հայտը ապրիլի 24-ից հետո է քննարկելու:

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, դա պայմանավորված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության 100-ամյակին դրսևորելիք կեցվածքով:

Hürriyet Daily News-ը տեղեկացնում է, որ Թուրքիան որոշում կայացնելու է  պայմանավորված ԱՄՆ-ի դիրքորոշմամբ Ցեղասպանության հարցում:

Երկրի պաշտպանության նախարարության աղբյուրը նշում է, որ կառավարության ներկայացուցիչների հետ պայմանավորվել են հապճեպ որոշում չկայացնել և սպասել Ապրիլի 24-ին:

Իսկ դիվանագիտական  մի աղբյուր նշել է, որ Թուրքիան ցանկանում է վճիռ կայացնելուց առաջ Հայոց ցեղասպանությանն ընդառաջ ԱՄՆ-ի և  Ֆրանսիայի դիրքորոշումը տեսնել այդ հարցում:

Անկարան ՀՕՊ համակարգեր տեղադրելու համար 2013 թվականի սեպտեմբերին պայմանավորվել է չինական մի ընկերության հետ, իսկ  Արևմուտքին հետ զուգահեռ բանակցություններ է սկսել վարել անցյալ տարվանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել