Tert.am-ը գրում է․

ՀՀ Նախագահի կողմից ԱԺ-ից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու քայլը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը տրամաբանական շարունակությունն է համարում այն քաղաքականության, որ հայտարարվեց ՄԱԿ-ի ամբիոնից:

«Սա արձանագրումն էր այն փաստի, որ ՀՀ-ն փորձեց իր կողմից կատարել բոլոր այն անհրաժեշտ քայլերը, որը կարող էր բերել հարաբերությունների լավացման, սակայն երբ Քլինթոնի շուրթերից ասվեց, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, ապա Նախագահը ՄԱԿ-ում հնչեցրեց գրողի ծոցը ուղարկելու հայտարարությունները, պարզ է, որ հետ կանչման գործընթացը սկսվելու էր»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ հիմա անհրաժեշտություն եղավ ետ կանչել, գուցե ներքաղաքական խնդիրներից ելնելով և կոալիցիոն գործընկեր ձեռք բերելու անհրաժեշտությա՞մբ՝ ի դեմս ՀՅԴ-ի, Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե ամեն ինչ պետք չէ կապել ներքաղաքական զարգացումներ հետ:

«Երեկ չէ առաջին օրն էլ լիներ, ուրիշ խնդրով կկապեին»,-ասաց նա:

Ըստ Արզումանյանի՝ նման քայլի համար առիթ է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

Իսկ այն, որ ետ կանչելը բավարար չէ, քանի որ կա նաև ստորագրությունը, ԱԺ պատգամավորը նշեց, որ միջազգային որևէ  համաձայնագիր կամ պայմանագիր գործում է  միայն վավերացումից հետո:

«Հիմա այս պահին չի գործում, և կարելի է այդ փաստաթղթի հետ ամեն ինչ անել, ինչպես օրինակ՝  այրել հրապարակի կենտրոնում ու ասել մահ թուրքերին, ամեն ինչ կարելի է անել, բայց որ պայմանագիրը չի գործում, դա փաստ է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել