Տղամարդու համար, որպեսզի վերջ դրվի կնոջ հետ հուզական կապին, բավական է մեկ վայրկյան: կանայք հակառակը, հակված են տարիներ ծախսեն հուզական կապը ավարտին հասցնելու համար:
Այս եզրակացությանն են եկել Չիկագոյի համալսարաններից մեկում: Նրանք հեռախոսային հարցում են անցկացրել 340 մարդու հետ որի ընթաքում պարզել են, թե նրանց կյանքի, որն է եղել այն հիասթափությունը որը իրենց համար ամենացավոտն է եղել: 
Հարցվողների մեծամասնությունը պատասխանել է, հենց ռոմանտիկ հարաբերությունների բաժանումը: 
Այդ թվում կանայք հաճախ հակված են ենթադրել, որ հարաբերություններում հենց իրենք են սխալ գործել: Հարցվող կանանց 44 տոկոսը հենց այսպես է մտածում: Տղամարդիկ երկու անգամ քիչ են մտածում սխալ գործելու հարցի շուրջ, հարցվողներից միայն տղամարդկանց 20 տոկոսն է մտածում վերը նշվածի մասին: 

Մասնագետների կարծիքով պատճառը թաքնված է կնոջ հոգեկանի առանձնահատկություններում, հենց կանայք են պատասխանատվություն զգում հուզական հարաբերությունների պահպանման հարցում: 
Տղամարդիկ հակված են մտածել, որ բաժանման պատճառի շուրջ խորանալը տղամարդկային չէ: Դրա փոխարեն ուժեղ սեռի ներկայացուցիչները հաճախ են հարց տալիս “Նրանց /կանանց/ ինչ չբավականացրեց նորմալ կյանքի համար”:

Այլ տարբերակի պատասխան, թե որն է եղել իրենց կյանքում այն հիասթափությունը որը ամենացավոտն է եղել պատասխանել են հետևյալ վիճակագրությամբ.
Ընտանեկան խնդիրներ 16%
Ուսումնական սխալներ 13%
Դժվարություններ կարիերայում 12%
Դրամական խնդիրներ 10%
Սխալներ երեխաների դաստիարակությունում 9%

Մասնագետները հաստատել են, որ մարդու ուղեղը հավասարապես է արձագանքում և էմոցիոնալ ապրումները, և ֆիզիկական ցավը: Այսինքն հոգեկան ապրումների և ֆիզիկական ցավի զգացողությունները ակտիվացնում են ուղեղի հենց նույն հատվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել