Tert.am–ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ 2015 թվականի սկզբի դրությամբ` այդ երկրի 200 հազար 308 քաղաքացի «Գումար` ծառայության դիմաց» օրենքի համաձայն` փոխհատուցում վճարելու միջոցով ազատվել է զինծառայութունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Գումար` ծառայության դիմաց» օրենքը Թուրքիայում ընդունվել է 2011 թվականին: Այն ժամանակ զինծառայությունից ազատվելու գումարը կազմում էր 30 հազար թուրքական լիրա, սակայն 2014 թվականի դեկտեմբերին օրենքում կատարված փոփոխությունից հետո այդ գումարի չափը դարձել է 18 հազար լիրա (մոտ 7,7 հազար դոլար):

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ օրենքի հետ կապված համոզմունք էր հայտնել էր, որ օրենքից կօգտվի առնվազն 700 հազար քաղաքացի: Նա նշել էր, որ այդ ծրագրից ստացված եկամուտները կփոխանցվեն թուրքական պետական «Պաշտպանական հիմնադրամին» և կուղղվեն զինված ուժերի արդիականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել