Tert.am–ը գրում է.

Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ հրաժարվում է այդ երկրի ազգային արժույթը համապատասխանեցնել ԱՄՆ-ի դոլարին: Ըստ «Газета.Ru»-ի՝ համախատասխան հայտարարություն  է տարածված Ադրբեջանի ԿԲ-ի կայքում:

Բանկի հայտարարության մեջ հստակեցվում է, որ նախատեսվում է քաղաքականություն վարել երկարժույթ զամբյուղի հիմքով, որը կազմում են դոլարն ու եվրոն:

Ամերիկյան դոլարի հետ ադրբեջանական արժույթի համապատասխանեցումից հրաժարվելը կապված է նավթի գներից Ադրբեջանի ունեցած կախվածությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել