Tert.am-ը գրում է․

Դա շատ լավ գաղափար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացրած «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը` անդրադառնալով այս տարի Եվրատեսիլին Հայաստանը` «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգով ներկայացնելու որոշմանը:

Նա նշեց, որ չի կարող ասել, թե դա որքանով աշխատող տարբերակ կլինի, սակայն դրական համարեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին բոլորին համախմբվելու կոչ է արվում:

Ինչ վերաբերում է մրցույթի քաղաքականացվելուն, ապա երգիչն ասաց, որ դա անհատական մոտեցում է: «Մարդիկ կան, որոնք ցանկանում են քաղաքականացնել և քաղաքականացնում են, մարդիկ կան՝ չեն ցանկանում և չեն քաղաքականացնում, ինձ համար այն քաղաքական չէ»,-ասաց նա:

Գոռ Սուջյանը կարծում է, որ «Մի´ ժխտիրը» ո´չ թե քաղաքական, այլ՝ համամարդկային կոչ է: «Կարևորն այն է, որ մարդկանց սրտերին հասնի, որովհետև դա ավելի մեծ դեր է խաղում, ավելի մեծ հետք է թողնում և պատմության մեջ է ավելի երկար է մնում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել