Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց, որ անգամ թվացյալ խաղաղասիրական այդհարցազրույցում են թակարդներ լարված Գագիկ Ծառուկյանի համար:

«Անկեղծ ասած զարմացա, երբ ընթերցեցի: Գագիկ Ծառուկյանին այսպիսի իրավիճակի հրահրելուց հետո խաղաղասիրության և սահմանադրականության մասին կոչերը որքանո՞վ են տեղին: Անգամ թվացյալ խաղաղասիրական այդ հարցազրույցում են ականներ դրված Գագիկ Ծառուկյանի համար»,-ասաց նա։

Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, թե գեղեցիկ կոչերը պետք է իրականության վրա հիմնված լինեն և այլ տեղ տանող ենթատեքստեր չունենան, որպեսզի արժանահավատ լինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել