56240Hayeli.am-ը գրում է․

Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ ԲՀԿ-ական գործարար պատգամավոր Կարո Կարապետյանը:Նրա դիմումի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

Մեծարգո ԱԺ նախագահ,

Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից:

Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործնեությունը որպես անկուսակցական պատգամավոր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել