Ոչ իշխանական ուժերի պարբերաբար շարունակվող խոստումները քաղաքական դաշտը թեժացնելու մասին եղանակային թեժացումներից այն կողմ չանցան:

Իշխանությունն էլ, տեսնելով սրանց անճարակությունը, ինքը թեժացրեց միջավայրը, և այն էլ ոչ ավել, ոչ պակաս Տեառնընդառաջի նախօրեին՝ մի այնպիսի խարույկ վառելով, որի կրակի լեզվակները «կոնյաչնիից Մուլտի գրանդ օթել» հասան:

Օրն էլ, հավանաբար, պատահական չէր ընտրված. խարույկի վրայով թռչելը մաքրազերծման խորհուրդ ունի: ԲՀԿ առաջնորդը, սակայն, Տիրոջն ընդառաջ չգնաց և ինքնամաքրման պատեհ առիթից օգտվելու փոխարեն պատասխան կրակ բորբոքեց:

Ինչո՞վ կավարտվի «խարույկների պատերազմը»:

Մինչ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ակտիվիստները, փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելով, պաշտպանում են սեփական առաջնորդներին, ուշագրավ տեսակետ է հայտնել Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը. «Իշխանությունն ամենևին հրեշտակ չէ, բայց հայտարարված պատերազմում Գագիկ Ծառուկյանը դատապարտված է: Լավագույն դեպքում ամեն բան կավարտվի առնետավազքով և առյուծ արքայի բանտարկությամբ, վատագույն դեպքում՝ առնետավազքով և առյուծ արքայի վնասազերծմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել