ԲՀԿ-ն իշխանափոխություն իրականացնելու բազմաթիվ հնարավորություններ ուներ թե 2013-ի նախագահական ընտրությունների, թե 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, ի՞նչը կանգնեցրեց նրանց: Չէ՞ որ բոլորիս է պարզ, որ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ մայդանի միջոցով հնարավոր կլինի իշխանափոխության հասնել (չպետք է մոռանալ, որ մենք կիսապատերազմական, եթե ոչ պատերազմական վիճակում ենք գտնվում միշտ):

ԲՀԿ-ն կարող էր նաև ընդունել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը, եթե հետապնդվող նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, սակայն ընտրեց ներկայիս Հայաստանի համար բավական վտանգավոր, ցնցումային և հակակառուցողական ուղի՝ ինչո՞ւ:

Եթե հարցնում ենք, թե ինչո՞ւ է հենց այսօր ՀՀԿ-ն նկատում Գագիկ Ծառուկյանի թերությունները, որոնք այնպես չէ, որ այս տարիների ընթացքում քողարկվում էին, ապա պետք է նաև հարցնենք, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, հենց այսօր որոշեց իշխանափոխություն անել, երբ Հայաստանի կարևորագույն խնդիրն այս տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է...

Կարծում եմ՝ կան բազմաթիվ մութ կետեր այս ամեն ինչում, որոնց պատճառով էլ հենց եղավ այն, ինչ եղավ... Վերջին հաշվով ազգային անվտանգությունից առավել ոչինչ չկա և չի կարող լինել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել