ԲՀԿ-ին միշտ էլ հաջողվել է Վահան Բաբայանի միջոցով գցել տարբեր քաղաքական քննարկումների պլանկան: Հայ քաղաքական դաշտի Նատաշա համարվող Բաբայանն արդյունավետ գործիք է ԲՀԿ քարոզչական արսենալում դիմացիններին կեղտոտելու, խոսակցությունը փչացնելու, ինչպես ասում են՝ խուրդելու համար:

Զարմանալի է, սակայն, երբ Բաբայանի ֆեյսբուքյան էջով փորձում են փոխել քարոզչության տեսակը և պայքարի հանել ինտելեկտուալ բանավեճի շրջանակներում:

Երևում է՝ ԲՀԿ-ում շոկային իրավիճակից դեռ դուրս չեն եկել, քանզի չեն հասկանում, որ լավ պատրաստված սնայպերի հարվածին ցեխոտ քար նետող պարսատիկով պատասխանելը նույնքան անարդյունավետ է, որքան տգետ առաջնորդով քաղաքական պայքարի նետվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել