«Ծառուկյանը չունի բավարար որակ, որպեսզի կարողանա ղեկավարել երկրորդ քաղաքական ուժը»-ասել է հանրապետական Գագիկ Մինասյանը: Վերջինիս ինտելեկտուալ որակներն, անշուշտ, ավելի բարձր են: Խնդիրն այն է սակայն, որ Մինասյանի մատնանշած պրոբլեմը վերաբերում է ավելի լուրջ խնդրի՝ հասարակության որակին: Տարիներ շարունակ ընտրությունները վերածվեցին աճուրդի, որում հիմնական գնորդն իշխանությունն է, որի ագահությունը թույլ չտվեց, որ աճուրդից դուրս՝ քվեների տեր դառնան իրապես քաղաքական մարդիկ, ովքեր դուրս մղվեցին հանրային կյանքից: Դա հնարավոր դարձավ՝ ընտրական աճուրդին արհեստական խաղացող ներմուծելու ճանապարհով: Հասարակությունը լյումպենացավ, ու հիմա ոչ թե Մինասյանը պետք է տարակուսի, այլ մենք նրան ու մյուս իշխանավորներին հարցնենք, թե ինչո՞ւ ձեր համար ընտրեցիք նման ընդդիմություն՝ հասարակության տոտալ լյումպենացման ու ահաբեկման ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել