Մազալու բան ստացվեց, ժողովուրդ։ Երեկ ողջ օրը սպասեցինք, որ շուտով Ծառուկյանի բոցաշունչ ելույթի վիդեո տարբերակը կհայտնվի ցանցում, ու էդպես էլ աչքներս ջուր կտրեց։ Վիդեոն չկա ու չկա։ Նոր էլ վեր եմ կացել ու ման եմ գալիս, չկա։ Սովորաբար պրակտիկա կա, որ նմանատիպ ելույթների վիդեո տարբերակը ժամեր անց հաջորդում է տեքստային տարբերակին, ուստի եթե դա այս դեպքում տեղի չի ունեցել, ենթադրում ենք, որ Ծառուկյանի ելույթը մարդկանց ցույց տալու բան չի եղել, ու ԲՀԿ-ականները պարզապես ամաչել են այն հրապարակել՝ ժողովրդին ևս մեկ անգամ իրենց առաջնորդի վրա չծիծաղեցնելու և Սերժ Սարգսյանի խոսքերը չվերահաստատելու համար։ Ամեն դեպքում գնահատելի ու ողջունելի են այն խրոխտ մոնտաժողների ջանքերը, որոնք ժամեր շարունակ փորձել են խելքի բերել վիդեոն, կտրել են, հանել են ծիծաղելի դրվագները, ու հավանաբար տակը բան չի մնացել ցույց տալու։ Հուսանք՝ նման փորձություններից հետո նրանց առողջությանը, մասնավորապես՝ փսիխիկային, ոչինչ չի սպառնում։
Ցավոք, այդպես էլ չենք իմանա՝ 1-ին, թե 3-րդ դասարանցու առոգանությամբ էր Ծառուկյանը կարդում խրթին գրվածքը, չենք իմանա՝ արդյո՞ք իմպրովիզներ արել է և ասել է, որ շատ տխուր է, որ երեկ իրեն կատոկել են, և տխուր է, որ կատոկել են երեկ իրեն։ Ցավոք, նաև չենք իմանա՝ տեքստի ընթերցման մեջտեղի՞ մասում, թե՞ վերջում է սկսել մրափելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել