««ՉԻ» տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի որդին վրաերթի էր ենթարկել ոստիկանության աշխատակցի, որի հետևանքով վերջինս մահացել էր: Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության Հասարակայնության և լրատվության վարչությունից: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «ՉԻ» հետ ցրույցում նշեց. «Մեզ մոտ չի երևում, թե Թևոսիկի ինչն է վրաերթ կատարողը, կարող եմ ասել, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին:

Վրաերթը կատարել է 1988 թվականին ծնված. Նոր Արեշ 40 հասցեի բնակիչ Օնիկ Գյումուշյանը: «Opel astra G» մեքենայով Խորենացի փողոցի 162 հասցեի դիմաց նա վրաերթի է ենթարկել համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ, ավագ լեյտենանտ Սարգիս Մուրադյանին, որը, հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չցալով՝ նույն օրը մահացել է: -Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ Գյումուշյանը համարվում է Թևոսիկի ընտանիքի մերձավորներից, որը նաև Թևոսիկի որդու մանկության ընկերն է»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել