Երկար ժամանակ է, որ մտածում եմ, թե ինչու Վարդան Օսկանյանին նշանակեցին որպես զոհ «դամների լվացման » հարցով, չէ որ՞ ամբողջ Հայաստանի իշխանությունից բռնած, եկեղեցուց ու աղանդներից շարունակած, մինչեվ վերջին առեվտրականը հենց դրամների լվացմամբ է զբաղված Հայաստանում...արդյոք ուրիշ ինչ՞ ավելի եկամուտաբեր, ձրի, օդից իջած, առանց քրտնելու ու աշխատելու նման միլիոններ կարելի
է շահել Հայաստանում... Ու անշուշտ, շատ ու շատ տարբեր վերլուծումներ ու եզրակացումների կարելի է գալ, , սակայն այս մեկ կարելիությունը, իրոք երեսիս մի մեծ դառը ժպիտ բերեց...Չե՞ որ Օսկանյանին դրամներ հատկացնողը, իր Սիվիլիտասին, Հանթսմանն էր ԱՄՆից, բոլորս էլ գիտենք որ նա շատ պահպանողական ՄՈՐՄՈՆ է, ու անշուշտ նա էլ ունի իր քաղաքական ու կրոնական ծրագրերը Հայաստանում...Ձրի դրամ տվող չկա որեվե մեկին առանց ակնկալությունների...սա քաղաքական ակսիոմա է...ու մտածում եմ, չէ որ՞ Սիվիլիտասը, Ծոմակի ու միասեռականների «ազատության» համար, բավականին բարձր աղաղակեց ու քարոզեց «հանդուրժողականություն» էվ այլն....Վստահ եմ որ այս լիբերալ արժեքների քարոզը Հանթսմանին դուր չէր գա....Ուստի ներքին կարգով Օսկանյանի անօրինականությունները դարձան քաղաքական մեծ օրինակ...
ՀԻմա նայենք Ժառանգություն կուսակցությանը...չգիտեմ թե ովքեր են ֆինանսավորողները, սակայն որ Ժառանգությունը նույնպես Սիվիլիթասի պես գնացին ու ցավակցեցին Ծոմակին ու ունեցան նման «հանդուրժողականություն» քարոզող բրիգադա...հիմա տեսնում ենք որ Ժառանգության ու Երիտասարդ Դեմոկրատների մեջ եվս աճել է մի մեծ ճեղք...անշուշտ, որ աթոռի կռիվը նույնպես տարբերակ է այս պարագային, սակայն անգլերեն ասում են «money talks» , կամ դրամը խոսում է, կամ դրամ տվողը, երաժշտություն պատվիրողն է լինում....
Կարծում եմ, որ երբ ի հայտ գան քաղաքական գործիչների ու ինչու չէ, բոլոր կրոնների ֆինանսների աղբյուրները, ապա ավելի հստակ կլինեն թե Հայաստնում ինչպիսի քամիներ են փչելու վաղը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել