Հայաստանի անկախության հռչակումից ի վեր օրենսդիր մարմնի կարևորությունը երկրի պետականության ամրապնդման հարցում, ինչպես նաև երկրի օրենսդրական դաշտի կատարելագործման հարցում շատերը դեռևս չեն հասկանում:

Խնդիրն այն է, որ մեր երկրի խորհրդարանական պրակտիկայում Ազգային Ժողովում են հայտնվում մարդիկ, ովքեր կիլոմետրերով հեռու են օրենսդրական գործունեությունից: Ու չնայած այդ հանգամանքին՝ մեր «օրենսդիրներից» շատերը ոչ միայն օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում, այլ նաև անհարկի բացակայում են ԱԺ նիստերից:

Նման գործելաոճը ոչ միայն չի նպաստում մեր երկրի հեղինակությանը, այլև ուղիղ հարված է հասցնում մեր երկրի իշխանության երեք ճյուղերից մեկին` օրենսդիր մարմնին: 
Այդպիսի արատավոր պրակտիկայից պետությունն ազատելու համար հանգրվանային է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ խորհրդի նիստում: Լինի դա Գ. Ծառուկյանը, թե որևէ մեկը, պիտի համապատասխան պատասխանատվություն ենթարկվի ԱԺ-ը կանոնադրությունը ոտնահարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել