ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած կոշտ ելույթը շոկային իրավիճակ ստեղծեց ԲՀԿ-ի ու նրա հետ համագործակցող ուժերի համար: ԲՀԿ-ն և նրա կողմնակիցները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ վերջին շրջանում իրենց քաղաքական գործելաոճը կարող է նման ռեզոնանս առաջ բերել:

Իրեն «քաղաքական այլընտրանք» հռչակած ԲՀԿ-ի քաղաքականությունը ոչ միայն որոշակի ուղղվածություն չունեցավ, այլ նաև անհասկանալի էր նույնիսկ իր թիմակիցների համար, քանի որ իրենց քաղաքական ուժը համարվում էր ոչ ընդդիմություն և ոչ էլ իշխանություն:

Ժամանակը, ինչպես ասում են, ամենալավ դեղն է: Այն վերաբերում է նաև քաղաքականությանը, իսկ ժամանակը ցույց տվեց՝ այսպես կոչված «այլընտրանքային» քաղաքականությունը ոչ միայն ձախողվեց, այլև լիովին տապալվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել