«Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ փետրվարի 7-ին Երևանի Տոլստոյի փողոցից ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման ու դաժան ծեծի գործով քննչական մարմիններում հետաքրքիր վարկածներ են շրջնաովում: Ըստ որոշ վարկածների՝ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածի մեջ դերակատարում ունի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: «ՉԻ»-ն փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Աբրահամ Մանուկյանից:

Ի պատասխան պատգամավորը նշեց. «Մարդիկ երբ սկսում են անգործ մնալ, ինչ անհեթեթություններ ասես չեն հորինում, իսկ ես նմանատիպ անհեթեթություններին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Կրկնում եմ՝ անհեթեթ խոսակցություններ են, չեմ ուզում որևէ, նշանակություն տալ այդ անհեթեթություններին»»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել