Հանրապետության նախագահը Գագիկ Ծառուկյանին ազատեց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Ակնհայտ է, որ մոտ օրերս խորհրդարանի նիստերին գրեթե չմասնակցող Գագիկ Ծառուկյանը կզրկվի պատգամավորական մանդատից, կփորձի բացատրություններ տալ (իհարկե դժվար կլինի) թե ինչպես է այդչափ հարստացել, իսկ ծեծ ու ջարդի դեմ պայքարող մարդկանց առևանգումները քննադատող, պեչենիի գողությունը շոու սարքող Գագիկ Ծառուկյանի շրջապատն իրավական հարթությունում բացատրություններ կտա շատ և շատ մութ պատմությունների համար: 
Ցավում եմ, որ Գագիկ Ծառուկյանին շրջապատող շատ շատերը, թագավոր-թագավոր ասելով, ուղղակի կործանման ճանապարհին կանգնեցրեցին նրան: Նախագահի նման գնահատականներից հետո տեսնենք՝ քանի րոպեում են ԲՀԿ-ական գործարարները մնալու ԲՀԿ-ական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել