Երբեք չեմ խուսափել իրերը կոչել իրենց անունով և այսօր հերթական անգամ համոզվեցի, որ մարդը երբեք չի փոխվում։ 
Այսօր Գագիկ Ծառուկյանը, հանդիպելով Վովա Գասպարյանի հետ, 100.000 դոլար պարգևավճար է խոստացել ԲՀԿ ակտիվիստին բռնության ենթարկողների ով լինելը պարզելու դիմաց։
Հարց ա առաջանում. բա՞ մինչև ձեր ակտիվիստին բռնության ենթարկելն այդքան ակտիվիստներ և ազատամարտիկներ էին ոչ պակաս բռնության ենթարկվել, այդ ինչո՞ւ չայցելեցիք ոստիկանապետին, գումարներ չառաջարկեցիք ու ձեր փողով աշխատողներին չհրահանգեցիք գնալ ակցիայի։ 
Հարցի պատասխանը ակնհայտ է. որովհետև թայֆայական և դոդական մտածելակերպը քաղաքականությունը վերածել է բիզնեսի, որտեղ կան միայն անձնական կորպորատիվ շահեր։ Իսկ ժողովրդի մասին մտածելու, քաղաքական բարօրության ու նմանատիպ այլ բարձրագոչ հայտարարությունները վաղ թե ուշ «կարապի երգի» ուղեկցությամբ անցնելու են պատմության աղբանոց։
Մեզ հետ միայն կմնա հայտնի ածականն ու նրա լեյդի գագոների մասին հիշողությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել