Ինչպե՞ս են օգտագործում «արհեստական կուսաթաղանթը». Մասնագետը պատկերացում չունիՄասնագետները զարմանում են, թե ինչ նպատակով պետք է օգտագործվի ներկրված արհեստական կուսաթաղանթը, որովհետև Հայաստանում գինեկոլոգները կուսաթաղանթի վերականգնման գործում նման պրակտիկա չեն կիրառում: «Ես չեմ կարող ասել` ինչպես են օգտագործում: Մենք երբեք Հայաստանում նման առիթ չենք ունեցել, որ մարդուն նշանակենք նման բան, ասենք` արհեստական կուսաթաղանթ ու ինքներս երբեք չենք առնչվել դրա հետ», - Panorama.am-ի թղթակցին է հայտնել սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Բժիշկը նաև նշել է, որ ինքը պարբերաբար արհեստական կուսաթաղանթի վաճառքի մասին հայտարարություններ է հանդիպում համացանցում, սակայն, որպես մասնագետ, չի պատկերացնում դրանց օգտագործումը: 

Հ. Գ. Եթե ընդունենք, որ տարածված ինֆորմացիան հերթական դիզինֆորմացիան չի, ուրեմն
1. Վրեժ Շահրամանյանը ուղղակի տեղեկացված չի դրա օգտագործման մեթոդին պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով

2. կամ գիտի ու թաքցնում է

3. Ներկրողը չգիտի մեր երկրում ինչ է կատարվում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել