«Պատգամավորների գերակշիռ մասը սեփական բիզնեսը պաշտպանելու ու ծաղկեցնելու միտումով է հայտնվել Ազգային ժողովում՝ ոչ մեկի համար նորություն չէ: Արտասովորն այն է, որ կին պատգամավորները իրենց ճարպկությամբ սկսել են առաջ անցնել տղամարդկանցից: ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը, օրինակ, որը դպրոցի տնօրենի աթոռը հաջողեցրել էր փոխարինել պատգամավորի հարմարավետ թիկնաթոռով, զբաղված է տարաբնույթ «բիզնես-պրոյեկտներով»: «ՉԻ» տեղեկություններով՝ նա իր անձնական ՀԿ-ի համար կարողանում է. ոչ միայն գումարներ հայթայթել, այլև աշխատանքի տեղավորել իր ագգուտակին: Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ Ռուզան Մուրադյանը վերջերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից մեկի տնօրեն է կարգել իր աղջկան»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել