Հոկտեմբերի 8-ին Երևանում նախատեսվում էր ցուցադրել միասեռականների իրավունքների մասին պատմող սերբական «Պարադա» ֆիլմը։ Ցուցադրումը կազմակերպվել է ԵՄ երևանյան պատվիրակության և Գերմանիայի դեսպանատան նախաձեռնությամբ։

«Հայազն» միությունն ու մի շարք երիտասարդ ակտիվիստներ դեսպանատան մոտ պահանջում էր դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը։

Կազմակերպիչները հետաձգեցին ֆիլմի ցուցադրումը, սակայն այն նախատեսվում է ցուցադրել հոկտեմբերի 10-ին, 15-ին և 16-ին։

Այսօր Ֆիլմի դեմ պայքարող ակտիվիստներից մեկը` պատմաբան Վահե Անթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջին տեղադրել էր երեկ երեկոյան Բաբկեն Գրիգորյան անունով օգտատերից ստացված մի նամակ, որտեղ վերջինս սպառնալիքներ էր հնչեցրել իր հասցեին:

Ահա նամակն ամբողջությամբ` լատինատառից հայատառ դարձրած.

«Լսի արա, դու հաճու՞յք ես ստանում օրենք խախտելու մեջ: Ինչի տեղ ես քեզ դրել վաբշե: Դու երևի լավ չես հասկանում, որ բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են: Քեզ խելոք պահի ու զգուշացնում եմ քո կյանքով ապրի, քանի սաղ սալամաթ ես ու նայի ինչքան դու օրենք խախտես էնքան քեզ ա վատ ու չմտածես որ սուս եմ մնալու, քո նմաններին ես օրենքի եմ տալու ամեն անգամ, պատրաստվի, մյուսը դու ես: Եթե մի հատ էլ խախտես մարդու իրավունքների օրենքը ու թելադրես թե ով ոնց պիտի ապրի, ես քեզ էդ ժամանակ կթելադրեմ ու տեղդ ցույց կտամ, հասկացա՞ր: Քիթդ մի մտցրա ուրիշի կյանքի մեջ ու դու չպիտի ուզես որ տղեն տղու հետ լինի թե չէ: Իմացի, որ ես տղու սիրում եմ ու ազատ եմ ապրում թե դրսում թե ամենուրեք, ու հլա փորձի դու կամ քո էդ հետևորդները քո նման անգրագետ խանգարեն ապրելու ազատ: Կա ոստիկանություն ու մարդու իրավունքների կենտրոններ, հավերժ կնստես, անկախ նրանից, թե ինչ պաշտոնի տեր ես, լսա՞ր արաաաաաաաաաաաաաաաաա: Էլի եմ ասում քեզ խելոք պահի, դու ստեղ մարդկանց լիդեր չես, նենց ուղարկեմ կուբախտ իմանաս, հասկանալի արտահայտվեցի՞ թե ոչ:
Մեկ էլ տեսա քեզ խանգարես ինչ որ միջոցառում, իմացի, որ իմ հետ գործ ես ունենալու, իմացի որ Եվրոդատարանով ես անցնելու, ու քեզ էնքան կդաստիարակեն, որ մարդկանց հարգել սովորես ու գնաս քո էդ հայկական երգերը կնգանդ համար երգես, այլ ոչ թե դրսում քեզ ցուցադրես, լսա՞ր: Ես քեզնից չեմ վախենում, իսկ դու պիտի վախենաս ինձնից, քանի որ աշխատում եմ օրենքների հետ ու քո նմաններին դատի եմ տալիս, հասկանալի ա՞: Էլի եմ ասում, տեղդ նստի ու խելոք մնա ու մարդկանց կյանքի մեջ չխառնվես:

Էսի զգուշացում ա, մյուսը գործ ա լինելու, ու էն ինչ որ ուզում ես քեզի անեն, դու արա, տարբերակ կլինի ու հաստատ արյունահեղություն կլինի, էտի երդվում եմ ես, չմտածես, թե քեզ պիտի թույլ տամ մարդկանց վրա հարձակվես: Տո դու ո՞վ ես վաբշե, հը՞ արա: Դու էնքան չկաս, որ թույլ չտաս մարդուն միջոցառումներ կամ կինոներ նայելու: Կուզեմ պառադ կանեմ, կուզեմ կվազեմ, էդ արդեն իմ պրոբլեմն ա, ու եթե դու մի անգամ էլ խանգառես բազմազանության երթին, չմտածես որ կարաս անես, եթե լինի: Նենց փրթեմ սաղիդ ու տեղներդ ճանաչեք, տենց դուխով օրենքներ ես հա՞ խաղում, այ հոգնած: Դու ո՞վ ես վաբշե քո կյանքում, որ գաս մարդու վրա հարձակվես:

Հիշի քեզ նույն բանն ա սպասվում ու ահավոր ձևով, դու չես պատկերացնի թե ցասումը ինչ ա: Դու էդ չես մարսի, հիշի, ինչ անես գալու ա հետ, կա´մ քո հետ, կա´մ էլ ընտանիքիդ հետ բանա լինելու ու դա ես չեմ անելու այլ աստված, եթե իհարկե խելքի գաս կարող ա քեզ խղճա:
Չմտածես որ մենակ դու ունես արմիա /բանակ/ նենց կհարձակվեմ վրեդ իմանաս, այ հոգնած: Կարոչի լսի ինձ, դու քեզ կարգին ես պահում ու չես թպրտում ու հաստատ իմացի, որ ես քեզ կվերացնեմ ու ահավոր ձևերի, լսա՞ր արաաաաաաաաաա: Խելոք սթրվի տեղդ ու կյանքովդ ապրի ու ուրիշի մի խանգառի, երևի էս դասերս քեզ մի բան կասեն, եթե չասեն, ուրեմն պատրաստվի ճակատամարտի, պատկերացրա էդ պահը. կայֆ կստանամ քո արյունը, քո էդ լակոտներին տենամ գետնի վրա, դրանից կայֆ չկաաաաաաաաաաաա: Ստեղ դու տուզ չես ու խելոք քո համար ապրի»:

Վահե Անթանեսյանը մեկնաբանեց, որ լուրջ չի ընդունում այդ «թափթփուկի արարքը» և նշեց, որ այդ քայլով օրուգիշեր մարդու իրավունքներից խոսողները միայն բացահայտում են իրենց իրական դեմքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել