Ըստ տարածված լուրերի՝ Անգլիայի թագուհին ապրիլի 24 ին մեկնելու է Թուրքիա, որ մասնակցի հայտնի տոնակատարություններին: Չեմ ուզում անդրադառնալ հարցի բարոյական կողմին կամ անգլիական կողմի քաղաքական շահերին: Ուշադրությունս գրավեց այն, որ այդ օրը թագուհու անվտանգությունն ապահովողների շարքում լինելու է 7 ռազմանավ: Այո, այո, յոթ ռազմանավ: Հետաքրքիր է, թե այդ ինչ վտանգ է սպառնում թագուհուն, որ ռազմանավերով են ապահովում նրա անվտանգությունը: Անգլիայի թագուհին, ինչպես գիտենք, ընդամենը խորհրդանիշ է և չունի իրական իշխանություն, և ի՞նչ կարիք կա նման շռայլություն ցուցաբերելու: Անգամ իրական իշխանությամբ օժտված Մեծ Բրիտանիայի վարչապետի անվտանգության ապահովման համար յոթ ռազմանավ չի ներգրավվում: Կամ նրանք սիմվոլ թագուհուն ավելի շատ են գնահատում, քան իրական իշխանություն ունեցող վարչապետին, կամ էլ սա լավ առիթ է տարածաշրջան լրացուցիչ ռազմանավեր մտցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել