Ուրեմն ՃՈ շատ են քննադատում, ես էլ այդ թվում: Այսօր խցանման պատճառով ուշանում էի համալսարանի դասից ու, ինչ մեղքս թաքցնեմ, մեքենան վարում թույլատրելի 60 կմ/ժ-ից 20 միավոր ավելի արագ:

Մեկ էլ լսեցի ՃՈ մեքենայի ազդանշանը և ճամփեզրին արգելակելու հրահանգը: Կանգնեցի և, լսելով տեսուչի՝ արագությունը գերազանցելուս մասին դիտողությունը, խնդրեցի արագ գրել տուգանքը, որպեսզի շարունակեմ ճանապարհս: Վարոդական իրավունքս և մեքենայի փաստաթուղթը տալու ժամանակ մեկ էլ գետնին ընկավ համալսարանական վկայականս: 
- Ի՞նչ վկայական է: 
- Դասախոսի թուղթ է, հեչ, արագ գրեք տուգանքը, գնամ: 
- Կարելի՞ է նայել: 
- Խնդրեմ: 
- Շնորհակալ եմ, հարգվեց, բարի ճանապարհ, դասախոսներին տուգանել չի կարելի:

Ահա այսպիսի ավտոտեսուչներ էլ կան, երկիրը երկիր է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել