Դեպի Հարավ-Արևելյան Եվրոպա գազ արտահանելու ակնհայտ մրցակցություն է նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Իհարկե, սա երկկողմանի հարաբերություններով պայմանավորված գործընթաց չէ, և շատ ավելի խորը, շատ ավելի հեռուն գնացող ծրագրերի շուրջ մրցակցություն է:

Չի կարելի բացառել, որ դեպի Եվրոպա Ադրբեջանի՝ գազ արտահանելու հավակնությունների արդյունքում ԼՂՀ-ն «ստիպված լինի» սահմանադրություն փոխել՝ ևս մեկ-երկու ազատագրվելիք շրջան իր կազմում ներառելու համար:

Հաշվի առնելով ալիևյան թերհաշվարկված համառությունն ու իրադրության վրա վերահսկողության ռուսական գործիքակազմի սահմանափակ բնույթը՝ կարելի է պնդել, որ ամեն ինչ էլ հնարավոր է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել