1336191004_dyadya«Տե~ր Աստված, հեռախոսս եմ մոռացել...»,- ճչաց կանգառում կանգնած տղամարդն ու գրեթե վազելով հեռացավ կանգառից:

21-րդ դարում առանց բջջային հեռախոսի իրենց օրվա գեթ մի քանի րոպեն պատկերացնել չեն կարող մեր համաքաղաքացիներից շատերը: Այս երևույթը կարելի է բնորոշել որպես բջջային կախվածություն:

Բջջային հեռախոսները հասարակական կյանք ներխուժեցին տասնամյակներ առաջ: Մինչ դրանց ի հայտ գալը մարդիկ ապրում էին առանց անհրաժեշտ պահին հեռահաղորդակցման միջոցի, ինչը,  թերևս, չէր խանգարում մարդկանց աշխատել, ապրել... 
Ավելին, ժամանակին երբ փողոցով որևէ մեկը մի տարօրինակ առարկա ականջին մոտ պահած քայլում և ժամանակ առ ժամանակ խոսում էր այդ առարկայի հետ, դա մարդկանց շրջանում զարմանք էր առաջացնում: Ժամանակին բջջային հեռախոս ունենալը շռայլություն էր, իսկ այժմ շատերը այն համարում են անհրաժեշտություն:

Փաստն այն է, որ բջջային կախվածությունն այսօր մեր երիտասարդներից շատերին ստիպում է բջջայինը բարձի տակ քնել: Նրանցից շատերն օրվա մեծ մասն անցկացնում են հեռախոսով խոսելով կամ հաղորդագրություններ գրելով...

Ի՞նչը կարող է մեր կյանքում փոխարինել բջջային հեռախոսը...

Ո՞վ կարող է առհասարակ ապրել ու գործել առանց բջջայինի` տարածական գործոնը հաղթահարող այդ սարքի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել