Որքան էլ հիմնավորվի, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած դաշինքի ղեկավար Բիձինան, իրականում հայտարարել է, թե «Ինչու են հայերը մինչև հիմա ապրում Վրաստանում», իսկ հետո փորձել «կռուտիտ» լինել (ռուսական պարբերականը հրապարակել է նյութը՝ հիմնավորելով, որ Բիձինան իրոք «դուրս է տվել»), մեկ է՝ մեր քաղաքական գործիչները ռեվերանսներ են անում, շնորհավորանքներ, մի քեֆ, մի ուրախություն մի հարսանիք... էլ չեմ ասում, որ մարդկանց «հղած» շնորհավորանքի տեքստերը կարդում ես մի այնպիսի արժեքների մասին է խոսվում, որ քեզ հարց ես տալիս, թե էտ մարդը տեսնես կյանքում ետ բառը արտասանել է կամ ինքն իրենով ետ արժեքերով է առաջնորդվում, թե ոչ: Հ.Գ. Չնայած... մի տեսակ «մոդա է», այն բիզնեսմեն պատգամավորները, ովքեր միտք ունեն բիզնես դնեն կամ արդեն «գործ են» դրել Վրաստանում, մի թավուր գործող իշխանությունների հետևից ֆռֆռում են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել