Հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից շատ բան է կախված ԱԶԿ-ի և հատկապես նախագահ Էրդողանի հետագա քաղաքական հավակնությունների առումով: Այս խորհրդարանական ընտրությունները կկանխորոշեն նաև սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը, որի հիմնական նպատակն անցումն է նախագահական կառավարման համակարգին: Էրդողանն այդ հարցում վճռական է, և մեջլիսում մեծամասնության ապահովումից հետո նրա ձեռքերը լիովին ազատ կլինեն սահմանադրական հանրաքվեի անցկացման համար, որով կմեծացվեն նախագահի լիազորությունները, և ուղի կհարթվի «ժողովրդավարական սուլթանության» հետագա գոյության ու կենսունակության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել