Անկեղծորեն զարմանում եմ, երբ ոմանք բնապահպաններից, բնապահպանական խնդիրների և առավել ևս ոչ բնապահպանական խնդիրների շուրջ միասնական կեցվածք են ակնկալում:Էդ բնապահպանները հո նույն հաստոցով հատված մետաղադրամ չեն, որ իրար ամեն ինչում նման լինեն:Սա Սովետը չթոթափած մարդու մտածելակերպ է:Առավել ևս զարմանում եմ երբ պարզունակ <<կռուտիտի>> միջոցով ցանկացած հարց ուզում են բնապահպանական դարձնել:Օրինակ Մարտի 1-ին մարդ են սպանել կամ բանակում զինվոր են սպանել, իսկ մարդը բնության մաս է հետևաբար խնդիրը նաև <<Բնապահպանական>> է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել