Այսօր Կենտրոն ԹՎ-ով տեսա, որ Գառնիկ Իսագուլյանն ասուլիս էր հրավիրել:
Ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ ասուլիսը հետաքրքրել էր 3, առավելագույնը 4 լրագրողի, բնականաբար հասկանալի պատճառներով: Ակնհայտ երևում էր, որ ասուլիսի ողջ ընթացքում հորանջող լրագրողներն ուղարկված էին եռյակի կողմից մի փոր հացի խնդիր լուծող լրատվականների կողմից:

Չես մեղադրի լրագրողներին… Ի՞նչ կարող են անել, եթե նրանց ստիպում–ուղարկում են ինչ-որ անհասկանալի անձնավորությունների ասուլիսներին:

Լրագրողը ստիպված է լսել նմանատիպ մենախոսություններ, որոնք թե թեամտիկ և թե բանախոսի առումով անմրցունակ ու ձանձրալի են:

Հարգելի բանախոս-մենախոս պարոն Իսագուլյան, միշտ հիշեք, որ ձեր առջև նստած են նույնպիսի միս ու արյուն ունեցող անձնավորություններ, ովքեր դեռ ապրել են ուզում… Գթացեք լրագրողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել