Ռուսաստանի հետ կապված ամեն անհաջողություն հրճվանքով տարածողներին նմանեցնում եմ էն զոքանչներին, որոնց աղջիկն ամուսնացել է մեկի հետ, որին խիստ դեմ են եղել: Հիմա էդ տղան ինչքան անհաջողությունների մեջ ընկնի, նա պիտի հրճվանքով բոլորին, նամանավանդ իր աղջկան ի ցույց դնի, երեսով տա, թե տեսեք՝ ես ճիշտ էի: Հա, հասկացանք, բայց արդեն ուշ է, արդեն ամուսնացրել եք, ինչքան վատ լինի իր համար, այդքան էլ վատ քո աղջկա ու քեզ համար է լինելու, էնպես որ ժամանակն է հրճվելուց անցնել ցավելու տարբերակին, եթե, իհարկե, խրոնիկ մազոխիստ չեք:

Հ.Գ Բայց էնպես էլ չէր, որ ձեր աղջկա համար կարգին իգիթ ուզողներ էին շարվել, նա էդքանի մեջ ընտրեց անհաջողակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել