Ռուսամե՞տ է թե՞ արևմտամետ Սերժ Սարգսյանը: Իմ կարծիքով, ոչ էն, ոչ էլ են, բայց դա ամենևին չի նշանակում, թե հայամետ է: Դա նշանակում է մի պարզ բան՝ Սերժ Սարգսյանը խաղացող է: Փորձեմ բացատրել, թե ինչ եմ ես հասկանում ասելով խաղացող: Եթե վերադառնամ 2008թ ընտրություներին և ոչ միայն 2008թ. այլ ընդհանրապես վերջին 12 տարում ԱՊՀ տարածաշրջանում բոլոր ընտրական գործընթացներին, հստակ երևում ա, որ կեղծումների հիմնական հովանավորը Կրեմլն է, քանի որ միայն այդպես ռուսները կարող են պահպանել իրենց ազդեցությունը. ուրիշ մեխանիզմ ուղակի չեն կարողացել մոգոնել: Բոլորի համար պարզ է, որ Ռոբերտի և Սերժի հովանավորը եղել է Կրեմլը, բայց 2008թ. ամերիկացիները փորձ արեցին Սերժին վերցնել իրենց վերահսկման ներքո, քանի որ ինչ-ինչ նախնական պայմանավորվածություներ ունեին հետը՝ աչքները փակելով Մարտի 1-ի դեպքերի վրա: Եվ կարծես թե ստացվեց. 5 տարի իրար հետ շատ հավեսով սիլի-բիլի անելով նախաձեռնող Սերժը գլորեց և ձգեց մինչև 2013թ, այստեղ պետք է ասեմ, որ գերազանց է կատարել այս խաղը: Սակայն հիմա հարց կա վերընտրվել, բայց դա գրեթե անհնար է ամերիկացիների առաջարկած “ժողովորդավար” մեթոդներով, որին մենք ականատես եղանք մի քանի օր առաջ Վրաստանում, քանի որ եթե հաշվի չառնեմ պետական ապարատը, ոստիկանությունը և բանակը, դժվար թե դրանից ավել իրան ընտրողներ լինեն, անգամ եթե ինչ-որ հրաշքով լինեն էլ, դա չի ապահովելու հաղթանակ առաջին փուլում: Հիմա ո՞րն է ելքը... ելքը իհարկե մեկն է՝ եթե Սերժը ուզում է վերընտրվել, պետք է ավարտի Սիրային հարաբերություները ամերիկացիների հետ, իհարկե կիսով չափ, և թռնի Կրեմլի գիրկը ու գործի դնի օլիգարխների միջոցները, կրիմինալը, ցուցակավորներին և իհարկե իր ամենա սիրած Չակ Նորիսենց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել