Միանշանակ դատապարտելի է երիտասարդ ակտիվիստի առևանգումն ու ծեծի ենթարկելը, և բնական են յուրաքանչյուրիս զայրույթը նման միջադեպերի առիթով, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ քաղաքական ուժերը՝ տվյալ դեպքում ԲՀԿ-ն, ուղղակիորեն օգտագործում է այս տխուր միջադեպը Հայաստանում ներքաղաքական օրակարգ ձևավորելու համար, նախ պետք է նշել, որ Արտակը և նրա գործընկերներ փոքր և միջին ձեռնարկատերերն ապաքաղաքական պահանջով էին դուրս եկել բողոքի և կառավարությունը, մեծ հաշվով, բավարարեց նրանց պահանջը, հետևաբար, իշխանությանը որևէ առումով ձեռնտու չէր, ավելին, պետք էլ չէր Արտակի կամ մեկ այլ բողոքավորի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելը, նամանավանդ, որ պարզից էլ պարզ է, որ նման դեպքերում շահագրգիռ կողմերը մեղադրելու են իշխանությանը: Փաստացի, քաղաքական հայտարարություն տարածելով՝ ԲՀԿ-ն քաղաքական գնահատական է տալիս տեղի ունեցածին՝ չսպասելով իրավական գնահատականին: Սա ցույց է տալիս մեկ բան, որ ԲՀԿ-ն ուղղակիորեն օգտագործում է յուրաքանչյուր քաղաքական կամ ապաքաղաքական իրադարձություն երկրում քաղաքական օրակարգ ձևավորելու համար: Առողջություն են մաղթում Արտակին և վստահ եմ, որ իրավապահ մարմինները հնարավորինս արագ կբացահայտեն այս հանցագործությունը: Մյուս կողմին խորհուրդ եմ տալիս իշխանություններին մեղադրող քաղաքական տարրերին զսպվածություն և համբերություն ցուցաբերել՝ սպասելով իրավական գնահատականին, նամանավանդ, որ երևացող փաստերը ցույց են տալիս, որ այս հանցագործությունն առավել շատ բխում է ոչ իշխանական ճամբարի քաղաքական շրջանակների շահերից:
Հ.Գ. ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ակտիվիստի առևանգման մեջ մեղադրելով իշխանություններին՝ հայտարարում է, որ այսօրվա իշխանությունները նման արարքներով են պատկերացնում ապահով Հայաստանը: 
-Տիկի՛ն Նաիրա, Հայաստանն երբեք այսքան ապահով չի եղել, քանզի Սերժ Սարգսյանի նախագահության այս ամբողջ ընթացքում Հայաստանում մեկ քաղաքական սպանություն տեղի չի ունեցել, իսկ քաղաքականությամբ զբաղվելու համար կուսակցություններ կամ ԶԼՄ-ներ չեն փակվել: Խորհուրդ կտամ Ձեզ ետ նայել և համեմատել Սերժ Սարգսյանի կառավարման էտապն անցյալում տեղի ունեցած քաղաքական հաշվեհարդարների ու քաղաքական սպանությունների հետ, և կտեսնեք, որ Դուք ապրում եք, իրոք, Ապահով Հայաստանում: 
Ի դեպ, չեմ կարծում, որ առևանգումներն ու ծեծը Հայաստանում հիմնադրած ոմանք բարոյական իրավունք ունեն այսօր դատապարտել այդ երևույթները:
Եթե մենք ազնիվ լինենք և միշտ իրերը ներկայացնենք իրենց անուներով, այսօր շատ շատերի լեզուներն այդչափ երկար չէին լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել