ԼՂՀ-անկախ պետություն—Հայաստանի մաս իրարամերժ հայտարարությունների, քննադատության, էմոցիաների, 24-ամյա սխալների ու մեղադրանքների փոխարեն, շատ լավ կլիներ, եթե վերլուծաբաններն ու քաղաքագետները գրավոր իրենց տեսակետները ներկայացնեին, թե ի՞նչ կշահի Հայաստանը, եթե Արցախը հռչակվի Հայաստանի մաս: Կամ ի՞նչ վնասներ կկրի: Խոսքը հիմիկվա մասին է, ոչ թե ինչ-որ անհասկանալի սխալների, որոնք արվել են շատ վաղուց: Առանց նման վերլուծությունների ու հիմնավորումների մենք մեր հասարակությունը դարձյալ բաժանում ենք մասերի:

ՀԳ. Թախանձագին խնդրում եմ զգայացունց ու մեղադրախառը մեկնաբանություններ չանել: Փաստեր, վերլուծություն, եթե կան իհարկե:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել