Դեսպանատների կարմիր համարով մեքենաների համար միշտ կանաչ լույս է:Այս մեքենաները ունեն հատուկ անցաքարտ ՃՈ-ի համար` դրանք կարմիր համարներն են, նման համարներ կան բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում, մեկի մոտ կարմիր, մյուսի մոտ կանաչ,ինչ որ տեղ կապույտ, բայց դա չէ էականը` այլ այն է, որ մեր երկրում նրանք անցնում են հնարավորին բոլոր սահմանները: Խոսում են ժողովրդավարությունից, ամեն անգամ դիվանագիտական հմտությամբ շեշտում օրենքների անկատարությունը, դրանց հաճախակի խախտումները և այլն, բայց արի ու տես` մեր հարգելի կարմիր համարավորների մեծամասնությունը չի տեսնում ոչ մի նշան, ոչ մի հոծ գիծ, ոչ մի հետիոտնի համար նախատեսված վայրեր և ում, որտեղ, երբ հարմարա` ինչ խախտում ցանկանումա, կատարումա, որովհետև նա ունի կարմիր համարներ, որոնք ունեն բավականին մեծ <<պռախոդ>>: Հարգելի կարմիր համարավորներ` որոշ դեպքերում հասկանալի է Ձեր խախտումները, բայց արդյոք չեք կարծում, որ չարաշահում եք այդ ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ:Եթե Դուք չեք հարգում մեր օրենքները, ապա նաև չեք հարգում մեր երկիրը, իսկ եթե չեք հարգում մեր երկիրը, ապա չեք հարգում մեզ և կարծում եմ` ես էլ պետք է չհավատամ նման մարդկանց կողմից վարած քաղաքականությանը և ամենօրյա ծրագրերին ու կոչերին` ինչը անվանում եք ժողովրդավարության կերտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել