Վլադիմիր Պուտինին հանդիպելու շտապող Օլանդն ու Մերկելն առաջարկում են անհապաղ միջոցներ ձեռնարկել ուկրաինական կրիզիսը վերացնելու համար՝ գտնելով այնպիսի մի լուծում, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին: Առաջարկություններից մեկը Դոնբասին և Լուգանսկին Ուկրաինայի կազմում բարձր ինքնավարության տրամադրումն է: 
Աբսուրդը կայանում է նրանում, որ հենց ամենասկզբից և՛ Ռուսաստանը, և՛ Դոնբասն ու Լուգանսկը հենց այդ նույն պահանջն էին դնում՝ առաջարկելով Ուկրաինան դարձնել ֆեդերատիվ պետություն, ինչպես օրինակ ՌԴ և Գերմանիան են, բայց նույն Արևմուտքն ու Կիևը մերժեցին այս առաջարկը՝ հրահրելով պատերազմ: Մյուս կողմից արդյո՞ք Դոնբասի և Լուգանսկի ժողովուրդներն այսքան արյուն թափելուց, մարդկային կորուստներ և տառապանքներ ապրելուց հետո կարող են նույն պետության կազմում հաշտ ու համերաշխ ապրել ուկրաինացի ժողովրդի հետ, կարծում եմ՝ ոչ: Ցավալի է, բայց փաստ, Արևմուտքի համար վաղուց գործելաոճ է դարձել փորձել սեփական ուժը և ձախողվելուց հետո միայն նայել իրականությանն այնպես, ինչպիսին այն կա: 
Այս դեպքում Արևմուտքն ի սկզբանե պետք է հասկանար, որ իր առջև կանգնած է ռուս ժողովուրդը, ով, ի դեպ, զենքով մտել է և՛ Մերկելի Բեռլինը, և՛ Օլանդի Փարիզը՝ երկու դեպքում էլ սեփական ժողովրդին սեփական բռնապետերից ազատագրելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել