Մերկելն ու Օլանդը, իրենց  «ծանր տեղը»  թեթևացնելով, վազեցին Մոսկվա, որ Պուտինին խնդրեն-համոզեն դադարեցնել «ապստամբների»  առաջխաղացումը...

Մի քանի շաբաթ, և  «ապստամբները»  մխրճվելու են կենտրոնական Ուկրաինա այնպես, ինչպես շիկացած դանակը կարագի կտորի մեջ...

Երկու փոքրիկ դիտարկում. 
1. Պետք չէր ուկրաինացիներին «դուխ տալ» ու գյուլլի բերան ուղարկել և հիմա մտածել իրավիճակը փրկելու մասին:
2. Ռուսները ճիշտ կանեին՝ Մերկելին ու Օլանդին ասեին՝ մի եկեք, ձեզ հետ խոսելիք-քննարկելիք չկա, Վաշինգտոնի հետ կզրուցենք...
Ամեն դեպքում, Դոնեցկ-Լուգանսկի կողմերի մարդիկ շատ վատ վիճակում են, չարաբաստիկ պատերազմն աշխարհաքաղաքականության հետ կապ չունեցող մարկանց կյանքեր է խլում: Եվ դեռ հայտնի չէ, թե պատերազմն ինչքան անմեղ քրիստոնյաների կյանքեր է լափելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել