Խոյ

Մինչև կսկսեք գործել, նայեք ձեր շուրջը, համոզվեք, որ ձեր գործողությունները ոչ մեկին վնաս չեն պատճառի: Բանն այն է, որ ցանկացած նման քայլ կարող է, որ դուք (պատահաբա՞ր, թե՞ ոչ) կկատարեք մարդկանց նկատմամբ նույնությամբ կվերադարձվի ձեզ: Կարևոր է արտահայտությունների մեջ լինել զուսպ, որովհետև ձեզ համար կարևոր մարդուն վիրավորելն այսօր շատ ավելի դյուրին է, քան երբևէ: Վատ օր չէ աշխատանքի համար, հատկապես ստեղծագործական և ձեզ համար հետաքրքիր աշխատանքի: Կարելի է սկսել նոր բիզնես ծրագրեր, այդ թվում այնպիսիք, որոնք պահանջում են զգալի նյութական ներդրումներ:

Ցուլ

Ամեն ինչ ընթանում է ոչ վատ, սակայն հնարամտություն և համառություն ցուցաբերելու դեպքում կարող եք հասնել մեծ հաջողությունների: Հին ընկերները կլինեն ձեր կողքին, որպեսզի լավ խորհուրդներ տան կամ օգնության հասնեն, ինչի կարիքը կարող եք զգալ կեսօրին: Հնարավոր է առաջընթաց` գործնական բանակցություններում, որոնք ընթանում են արդեն մեկ շաբաթից ավելի: Ստիպված կլինեք չարչարվել, որպեսզի անձնական հարաբերություններում հասնեեք ներդաշնակության: Ճիշտն ասած` ոչ բոլոր Ցլերն են այդ հարցերում զերծ թերություններից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնեք մեծացող երեխաների հետ հարաբերություններին: Այս ոլորտում դուք տառացիորեն քայլում եք ականապատ դաշտով, և ձեր յուրաքանչյուր քայլ կարող է որոշիչ լինել:

Երկվորյակ

Հաջող օր է, տեղի կունենան իրադարձություններ, որոնք ամենայն հավանականությամբ ձեր առջև նոր հորիզոններ կբացեն: Վստահեք աստղերին, այսօր նրանք ձեր կողմից են: Կարելի է նոր գործեր սկսել, այդ թվում` կարևոր և ծանր, լուծել կազմակերպչական խնդիրներ: Տեղին կլինի առաջնորդի որակներ դրսևորելը: Երկվորյակ ղեկավարներին կհաջողվի համախոհների թիմ ստեղծել: Մոտ մարդկանց հետ դուք առանց դժվարության եք լեզու գտնում: Այս օրը ձեզ վեճեր և տարաձայնություններ չի բերի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի ռոմանտիկ հանդիպումներ:

Խեցգետին

Մի անհանգստացեք դատարկ բաներից, այսօր ձեզ սպառնում են միայն աննշան խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կլուծեք: Օրը նպաստավոր է տեղափոխության կամ աշխատանքը փոխելու, ինչպես նաև ձեզ որևէ նոր դերում փորձելու համար: Իմիջի փոփոխման հետ կապված փորձերը կլինեն հաջող: Կենսասիրության պոտենցիալը բարձր է, դուք լի եք էներգիայով և նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում հոգնածություն չեք զգում: Օրը նպաստավոր է պարբերական մարզումներ սկսելու, առողջ ապրելակերպի անցնելու համար` դուք հեշտությամբ կհարմարվեք նոր ռեժիմին:

Առյուծ

Օրվա առաջին կեսը զերծ չի լինի դժվարություններից, ինչն աստղակերպի այս նշանի ներկայացուցիչների պարագայում կապված է լուրջ էմոցիոնալ ցնցումների հետ: Վտանգ կա, որ կվիճեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կեսօրը նպաստավոր չէ գործնական բանակցությունների համար: Սակայն ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը մեծանում է, խնդիրները լուծվում են, ամեն ինչ գնում է դեպի լավը: Երեկոն խոստանում է լինել հրաշալի հատկապես նրանց համար, ովքեր այն կանցկացնեն ռոմանտիկ հանդիպումներում կամ ուղղակի սիրելի մարդու հետ:

Կույս

Հնարավոր են անհաջողություններ և լուրջ խնդիրներ առաջին հերթին ձեր անձնական հարաբերություններում: Դուք դժկամությամբ եք ընդունում ուրիշների կարծիքներն ու խորհուրդները, ականջի ետև եք գցում, բայց` իզուր: Դրանցից կարելի է դրական ինչ-որ բան վերցնել: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Գործարքներ կնքելու համար օրը նպաստավոր չէ: Մտերիմների հետ ոչ միշտ է հաջողվում լեզու գտնել, ձեր ծրագրերը նրանք չեն ողջունում, չեն հասկանում ստեղծված իրավիճակի հետ կապված ձեր հայացքները: Բայց ամենասուր անկյուններն, այնուամենայնիվ, կհաջողվի հարթել:

Կշեռք

Նպաստավոր օր է աշխատելու համար: Դուք հրաշալի հարաբերությունների մեջ եք գործընկերների հետ, ձգտում եք մասնագիտական հաջողությունների, առանձին դեպքերում հաղթահարում եք այնպիսի բարձունքներ, որոնց մասին շատերը կարող են միայն երազել: Դա չի կարող չնկատել այդ ամենով հետաքրքրված ղեկավարությունը, հնարավոր է շուտով որոշում ընդունվի ձեզ ավելի բարձր պաշտոնի տեղափոխման մասին: Պակաս հաջող չեն դասավորվի ձեր գործերը անձնական կյանքում, այդ օրվա իրադարձությունները միայն ուրախացնում են: Դուք լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոք չի կարողանում հարաբերվել, աջակցում եք վիրավորված և զգացմունքային մարդկանց, հույս եք տալիս հուսահատվածներին:

Կարիճ

Թեև աշխատավայրում իրավիճակը իդեալական չէ, դուք ինքնատիրապետումը չեք կորցնում և ստեղծված դժվարությունները հաղթահարում եք ոչ վատ: Գործընկերների հետ վեճերը ձեզ այնքան էլ չեն դառնացնում, որովհետև ձեզ հաջողվում է համոզիչ կերպով ապացուցել, որ դուք ճիշտ եք, ինչպես նաև լավ տպավորթյուն թողնել այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար անկարևոր չէ: Բայցևայնպես ձեզ չի հաջողվում տանել կարևոր, իսկական հաղթանակներ: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ ընտանիքում, մտերիմները ոչ միշտ են բավարարված ձեր արարքներով, բայց դուք անգամ փոքրիկ կասկած չունեք, որ ձեզ սիրում ու սիրով են ընդունում: Հիշեք, որ երեխաներն այսօր ավելի են զգում ձեր ուշադրության կարիքը, քան սովորաբար:

Աղեղնավոր

Թեև այսօր բարդ խնդիրների լուծման առջև կկանգնեք, այնուամենայնիվ կհաղթահարեք դրանք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունը, այլև այն փորձն ու գիտելիքները, որ կուտակել եք ժամանակի ընթացքում:  Ֆինանսական հարցերում հնարավոր են դրական փոփոխություններ: Հարազատներից ակնկալում եք աջակցություն, սակայն սպասելիքները ոչ միշտ են արդարանում: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, ընդհանուր առմամբ հարաբերութըյունները վատը չեն, փոքր-ինչ ջանք գործադրելու դեպքում, անպայման լեզու կգտնենք նրանց հետ:

Այծեղջյուր

Աստղերը հեշտությամբ տրվող, մեծ հաջողություններ չեն խոստանում, կարիք կլինի շատ աշխատել, իսկ արդյունքը բնավ չի գոհացնի: Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե, անիմաստ վատնած ժամանակը նոր անհաջողությունների, ֆինանսական խնդիրների, ինչպես նաև գործընկերների հետ տարաձայնությունների առիթ կդառնա: Լավ տրամադրություն պահպանելու համար նշեք անգամ ամենափոքր ձեռքբերումները, հարազատներին ևս մասնակից դարձրեք դրանց, վերջիններս սիրով կկիսեն ձեր ուրախությունը: Ուշադրություն դարձրեք առողջությանը: Այսօր հատկապես խոցելի է շնչառական համակարգը:

Ջրհոս

Արգասաբեր օր է, առավել նպատակահարմար կենտրոնացում պահանջող խնդիրներով զբաղվելու, այլ ոչ թե ստեղծագործական գործունեություն ծավալեու համար: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք, որքան էլ գայթակղիչ թվան, մի շտապեք ընդունել դրանք: Անձնական հարցերում նախաձեռնող եղեք: Կարող եք ծանոթություն հաստատել ձեզ հետաքրքրող մարդու հետ: Օրվա ընթացքում առողջական խնդիրներն իրենց զգացնել կտան: Աչքերում լարվածություն կզգաք: Ձկներ: Փորձում եք ամեն բան հասցնել, ինչն էլ թույլ չի տալիս կենտրոնանալ: Սա կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ, եթե գործ ունեք փաստաթղթերի, հաշվարկների և ճշգրտություն պահանջող այլ գործերի հետ: Հարազատների հետ վիճաբանություններ չեն լինի, անգամ կարող եք հաշտվել նրանց հետ ում հետ վերջերս լեզու չեք գտել: Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի չափավոր: 

Ձկներ

Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային, ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան: Երեկոյան չարժե անիմաստ թափառել առևտրի կենտրոններում, առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա, որոնք ձեզ բոլորովին պետք չեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել