«Աժ կանորնակարգով պաշտոններ ստանում են միայն մրցույթում հաղթած անձինք։ «ՉԻ» տեղեկություններով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պահմպանում է հայտարարված մրցույթների միայն ձևական կողմը: Իրականում նա իր ենթակայության տակ եղած» պաշտոններում նշանակում է միայն իր նախընտրած անձանց: Ի դեպ, սկզբում լինում է նշանակումը, իսկ հետո՝ մրցույթը:

Դրանք էլ տևում են ընդամենը 10 րոպե: Ամենակարևորը մրցույթի վերջն է, երբ սկսվում է իսկական քեֆ-ուրախությունն ու կերուխումը, որը հիշեցնում է դպրոցական քննություններից հետո կազմակերպվող խնջույքները։ Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապի վարչության պետ Արսեն Բաբայանը ևս իր պաշտոնում նշանակվելուց հետո է մասնակցել մրցույթին և «հաղթել»»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել