Ankakh.com-ը գրում է․

Արդեն մոտ կես ժամ է ՝ հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար ու Ներիքն կարմիրաղբյուր գյուղերը:

Այս մասին տեղեկությունը Անկախ-իթղթակցի հետ զրույցում հաստատեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Նրա խոսքով, ադրբեջանական զինուժն անկանոն կրակում է հենց բնակավայրերի ուղղությամբ: Կրակոցներից վնասվել են եկեղեցին, գազատար խողովակները: Ուժեղ գնդակոծության տակ է նաև Այգեպարը: Գյուղի բնակիչներից մեկը քիչ առաջ նշել է, որ ադրբեջանական դիրքապահները կրակում են բնակելի շենքերի ուղղությամբ: Կրակոցների պատճառով հրդեհվել է գյուղի խաղողի այգիներից մեկը: /Լրացվում է/

Հայաստանի հետ սահմանին այս պահին ևս իրավիճակը լարված է: Հակառակորդը շարունակում է կրակել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Մովսեսի բնակիչներից մեկը՝ Անուշ Անտոնյանը, մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ հակառակորդը դարձյալ կրակում է գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ: <<Հինգ րոպե դադար են տալիս, էլի կրակում են, գյուղացիները ապաստարաններում են: Հիմա չգիտենք՝ ինչ ա եղել, առավոտյան կտեսնենք՝ ինչ վնասներ կան>>:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել