Թուրքական մամուլի համաձայն` վերջին օրերին «սև կատու» է անցել Էրդողանի և Դավութօղլուի միջև: Հակասությունների հիմնական առիթը հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԱԶԿ-ի ընտրացուցակների պատրաստումն է: Պարզվում է, որ Դավութօղլուն մեծ հույսեր է ունեցել որպես վարչապետ և ԱԶԿ-ի նախագահ` ինքնուրույն կամ էլ գոնե սեփական նախաձեռնությամբ լծվել ընտրացուցակների նախապատրաստմանը, բայց Էրդողանը չի տվել այդ հնարավորությունը, և ընտրացուցակների հարցը վերցրել է գրեթե ամբողջությամբ իր ձեռքի տակ` մի փոքր «շանս», այնուամենայնիվ, տալով կուսակցության նախագահ, վարչապետ Դավութօղլուին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել