Որդին հարցնում է հորը . «Հայրիկ դու կմասնակցե՞ս ինձ հետ մարաթոնի»: Հայրիկը հաշվի չառնելով իր սրտի հիվանդությունը պատասխանում է. «Այո»: Եվ նրանք անցնում են բոլոր մրցությունները միասին: Որից հետո նրանք հաճախ են մասնակցում մրցույթների, և հայրիկը ամեն անգամ որդուն տալիս էր իր համաձայնությունը որպեսզի միասին անցնեին մրցավազքի մայրուղին: Մի անգամ որդին ասում է. «Հայրիկ միգուցե մենք մասնակցնենք Ironman /«Երկաթե մարդ»/ մրցույթին»: Հայրը ինչպես միշտ համաձայնվում է: 
Մրցույթի մայրուղին բաժանված է երեք մասին, սկզբում պետք է վազել 42 կմ ափի երկայնքով, հետո լողալ օվկիանոսում 3.86կմ, և վերջում 180.2կմ անցնել հեծանիվով: Հայր և որդի այս մրցույթն էլ են անցնում միասին:
Ավելի ուշ հեռուստաընկերությանը հարցազրույց տալուց հայրը Դիկ Հոյթը պատմում է, որ երբ Րիկը դեռ մայրիկի արգանդում էր, նրա պորտալարը փաթաթվել էր իր վզին և սահմանափակել էր թթվածնի հոսքը դեպի ուղեղ: Եվ երբ ծնվել էր Րիկը, իրեն հսկող բժիշկները ծնողներին ասել են, որ իրենց որդին երբեք չի կարող քայլել, խոսել և լավ կլիներ, որ նրանք երեխային հանձնեին համապատասխան հաստատություն: Բայց հայրիկը չի համաձայնվում և դրա փոխարեն երեխային բերում է տուն և մինչ այսօր նրա հետ վարվում է այնպես, ինչպես ցանկացած նորմալ երեխայի հետ: 
Եվ երբ առաջին անգամ հեռուստացույցով տղան տեսնում է սպորտային մարաթոն խնդրում է որ հայրիկը իր հետ մասնակցի:
Հարցազրույցներից մեկում Դիկին անվանում են հերոս, իսկ նա միայն պատասխանում է. «Պարզապես ես սիրում եմ իմ ընտանիքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել