Լինում է չի լինում մի փոքրիկ գոռոզ աղջիկ է լինում, որն աշխարհում ամենից շատ իրեն է սիրում: Չի ուտում, չի խմում, ժամերով կանգնում է հայելու դիմաց ու իրենով է հիանում: Ու այնքան է տարվում իրենով, որ անգամ չի էլ նկատում կողքիններին: Նրան մանկուց ոչ-ոք չի սիրում: Բայց նա բոլորի վրա թքած ուներ: Նա սիրում էր գլամուռային հագուստներ, զարդեր, շնիկներ… ու սիրում էր ոչ նրա համար, որ պարզապես սիրում էր, այլ, որ ունենար դրանք և իրեն նախանձեն:

Մի օր, թե ինչպես է լինում մեր աղջկան մի գեղեցիկ կարմիր կրծքկալ են նվիրում. շատ է սազում նրան, այնքան շատ, որ աղջիկը այն չի ուզում հանել և երբեք էլ ուրիշ կրծքկալ չի դնում: Դրա համար էլ աղջկա անունը մնում է Կարմիր կրցքկալ:

Կարմիր կրծքկալը երգել շատ է սիրում ու չնայած ձայն բացարձակապես չի ունենում, բայց մի մեծ երազանք է ունենում՝ դառնալ ԱՍՏՂ:

Երազում է, երազում և օրերից մի օր որոշում է երազանքն իրականացնել: Հավաքում է ճամպրուկներն ու ճանապարհ ընկնում դեպի շոու բիզնես:

Շոու բիզնեսը անտառում է լինում՝ գյուղից կես ժամվա ճամփի վրա: Հենց որ Կարմիր կրծքկալը անտառ է մտնում, նրան մի պրոդյուսեր է հանդիպում: Կարմիր կրծքկալը չի իմանում, թե դա ինչ չար գազան է, ու բոլորովին չի վախենում:

- Բարև, Կարմիր կրծքկալ,- ասում է պրոդյուսերը: - Էս մութուլուսին էդ ո՞ւր ես գնում էդպես:

- Շոու բիզնես,-պատասխանում է կարմիր կրցքկալը

- Իսկ կրծքկալիդ միջինն ի՞նչ է:

- 3-րդ համարի կրծքեր,-պատասխանում է կարմիր կրցքկալը,- ուզում եմ ժողովրդին մի բանով ուրախացնեմ: Շատ բան չի տեսել, թող տեսնի աչքերը բացվի

- Ինչ լավ չափսեր են,- մտածում է պրոդյուսերը,-թքած թե ձայն չունի: Քաղցր պատառ կլինի ինձ համար:

Ու նա սկսում է քայլել Կարմիր կրցքկալի հետ՝ խոստանալով նրան աստղ դարձնել:

- Կարմիր կրցքկալ, տես՝ ինչ սիրուն խանութներ են, ինչի՞ չես նայում շուրջդ: Էնպես ես գնում, ասես համալսարան ես շտապում: Անտառում շատ հաճելի է ժամանակ անցկացնելը:

Կարմիր կրցկալը նայում է ու տեսնում, թե արևի շողերն ինչպես են խաղում սվարովսի վզնոցի վրա, իսկ շուրջը գեղեցիկ հագուստներ: Չի դիմանում մտնում է խանութ ու սկսում հագուստները փորձելը:

«Լավ կլինի շոուբիզնես պատրաստված գնամ. Սա էլ կվերցնեմ, նա էլ, նա էլ»,-մտածում է կարմիր կրցքկալը:

Իսկ պրոդյուսերն այդ ընթացքում կարճ ճանապարհով վազում է ուղիղ շոու բիզնես ու ամեն ինչ պատրաստում կարմիր կրցքկալի համար:

Ժամեր անց Կարմիր կրցկալը ծանր-ծանր առևտուր արած գալիս է և շոուբիզնեսի դուռը ծեծում:

- Ո՞վ է,-հարցնում է պրոդյուսերը:

- Ես եմ` Կարմիր կրցքկալը: Եկել եմ աստղ դառնալու:

- Բացիր ոտքերդ, կուրծքդ դուրս գցիր և մտիր,- կանչում է պրոդյուսերը:

Երբ մտնում է շուբիզնես ամեն ինչ այնքան տարօրինակ է նրան թվում: Մտածում է. «Տեր Աստված, ինչո՞ւ է էսպես սարսափելի, ախր դրսից այն այնքան լավն էր երևում»: Ու նա բարձր-բարձր բղավում է. «Բարի լույս ժողովուրդ, չեմ տեսնում ձեր ձեռքերը,- բայց պատասխան չի ստանում»

Էդ ժամանակ տխուր-տխուր վազում է պրոդյուսերի մոտ ու հարցնում

- Վա´յ, պրոդյուսեր ջան, ինչո՞ւ ինձ չեն պատասխնում:

- Որովհետև ձայնդ չեն հավանում:

- Վա´յ, պրոդյուսեր ջան, իսկ ինչո՞ւ ինձ չեն ծափահարում:

- Որովհետև անտաղանդ ես:

- Վա´յ, պրոդյուսեր ջան, ինչի՞ են ինձ ծաղրում:

-Որովհետև անինտելեկտ ես ու քյառթու,-ասում է պրոդյուսերն ու,  հասկանալով, որ սրանից բան դուրս չի գա, տեղնուտեղը կուլ է տալիս Կարմիր կրցքկալի հոր փողերը: Կրցքկալը մնում է շիվարած ու սկսում է լաց լինել:

Էդ ժամանակ կարմիր կրցքկալի հայր որսորդն անցնելիս է լինում շուբիզնեսի մոտով: «Էս ի՞նչ ուժեղ լացի ձայներ են, տեսնեմ հո բան չի պատահել»,-մտածում է որսորդն ու ներս մտնում: Մոտենում է ու տեսնում աղջկան արտասվելիս:

-Հայրի՛կ, ինչ լավ է, որ եկար: Ինչ դժվար էր շոու բիզնեսում,-բղավում է կարմիր կրցքկալը:

Մի՛ անհանգստացիր, ասում է որսորդը, ես կօգնեմ քեզ: Որսորդը կարմիր կրցքկալին աշխատանքի է տեղավորում  Որսորդային Ժողովում և հանձնարարում, որ խելոք իր գործով զբաղվի:

Բայց կրցքկալը միևնույն է շատ է ուզում Շոու բիզնես գնալ: Նրա չի հանդուրժում, որ ազգի ականջները դեռ նորմալ են լսում, որ մարդկանց ճաշակը դեռ վերջնականապես չի փչացել: Փորձում է շոու բիզնես այլ կողմից սողոսկել:

Սկսում է գյուղի արվարձաններում համերգներ տալ սեքսին կարոտ գյուղացիների համար:  Էս գյուղացիները կարմիր կրցքկալին շատ են սիրում: Կարմիր կրցքկալն էլ նրանց է շատ սիրում, որովհետև նրանք էլ իրեն են սիրում: Ու չնայած Կարմիր կրցքկալի երգածը նրանց բացարձակապես հետաքրքիր չի լինում, բայց միևնույն է վճարում են 200 դրամը, տոմս առնում ու գնում նրան նայելու: Կարմիր կրցքալն էլ երջանիկ է լինում: Ի՞նչ կարևոր է քեզ ինչի համար են սիրում, կարևորը սիրում են:

Ու սկսվում է կրցքկալի աստղային ուղին… գյուղական գլամուռ փարթիները, լողավազններում կալգոտկայով լողանալն ու գյաջի գործարանից ստացված թարմ կոսմետիկան, որն այդ օրվանից նրա աստղային ուղու անբաժան մասն է դառնում: 

Իսկ վերջում երկնքից երեք խնձոր է ընկնում. Ու քանի որ Կարմիր կրցքկալի հետ գլուխ դնելու հավես չկա,  երեքն էլ նրան տանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել