Տեսնելով Ռուսաստանի և իր գաղութների այսօրվա կրիմինալ վիճակը՝ մի պահ հիշեցի այս պաստառը, որը մենք 80-ականների վերջերին պարզում էինք Վաշինգտոնի սովետական դեսպանատան առջև կատարած տևական ցույցերի ժամանակ: CCCP   Criminal Criminal Criminal Partty այս տպավորիչ և խոսուն պաստառը հրապարակում էին ամերիկյան հեղինակավոր թերթերը, և այն մեծ ազդեցություն էր թողնում թե անցնող-դարձողների վրա, թե մամուլի և մյուս տեղեկատվական միջոցների վրա, միաժամանակ խիստ նյարդայնացնում ու հավասարակշռությունից հանում էր դեսպանատան աշխատակիցներին:

Ցավալիորեն, գրեթե ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում, էլ չասենք, որ կրիմինալ վիճակը շատ ավելի է խորացել՝ դառնալով մարդու գոյատևման միակ միջոցը: Ռուսաստանի և նրա գաղութներում տիրող կրիմինալի ու կոռուպցիայի մասին այսօր խոսում է ողջ աշխարհը, և վիճակը գնալով այնքան տագնապալի է դառնում, որ նույնիսկ առանց պայքարի կամ ապստամբության այդ փտած համակարգը մոտ ապագայում կքայքայվի, կփլուզվի և ավերակների կվերածվի: Տա Աստված, որ մենք՝ հայերս, այնքան պատրաստ լինենք դրան, որ մինիմում կորուստներով դուրս գանք այդ ավիրածությունների տակից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել