Իսլամիստները բզբզացին: Կրակի հետ խաղացին և այրվելու են: Արթնացրեցին ամեն ճապոնացի մարդու մեջ սամուրայի վրիժառու և պատվախնդիր ռազմիկին: Մինչև հիմա որ երկրի քաղաքացու առևանգել և սպանել էին, ինչ-որ կերպ մասնակից էին ԻՊ-ի դեմ պայքարին: Ճապոնիան ոչ նրանց խերին էր խառնվում, ոչ շառին: Հիմարաբար Ճապոնիային ստիպեցին տարվել վրեժի գաղափարով. երկրի ազգայնական վարչապետն արցունքն աչքերին հայտարարեց, որ ճապոնացի լրագրողների վրեժը լուծելու են, իսկ ճապոնացիները պատվախնդիր և խոսքի տեր ազգ են: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կրած պարտությունից հետո Ճապոնիան ոչ ագրեսիվ, խաղաղասեր պետություն էր դարձել, ԲԱՅՑ: Բայց հիմա ճապոնացիները կառնվեն ԻՊ դեմ պատերազմին: Տխմարներն իրենց դեմ հանեցին մի ազգի և պետության, ում համար գերի հանձնվելը խայտառակություն է, ում մեջ սամուրայական արժեքները գենետիկ հատկության են հասել, ում մոտ կամիկաձե դառնալ ցանկացողների՝ հազարավոր մարդկանցից կազմված հերթեր էին ժամանակին, ով գրավել էր հսկայական տարածքներ, ով երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո չէր ասում՝ ինչ լավ է, որ պատերազմն ավարտվել է, իսկ մեր զավակները տուն են եկել, այլ թքում զինվորների երեսին պարտվելու համար: Բացի այն, որ Ճապոնիան ունի պատմական և գենետիկ ռազմական ավանդույթներ, այն նաև ունի ժամանակակից տեխնիկայով հագեցված բանակ, այսինքն` ոգի, մարզվածություն և տեխնիկա: ԻՊ-ն դեռ կանիծի այն օրը, երբ արթնացրեց ճապոնացու մեջ միլիտարիստին: Բռնվեք. Ալլահ աքբաաաար էիք գոռում, բայց բանզայ գոռացողներից եք տուժելու: Ռսի ասած՝ դոիգռալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել