ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը մեղադրում է, որ վերջինս խոշոր գործարարներին, ասել է թե՝ օլիգարխներին, չի ցանկանում դուրս բերել ստվերից, որովհետև նրանց ընտրությունների ժամանակ օգտագործում է ընտրությունները կեղծելու, ընտրակաշառքներ բաժանելու և այլ ու այլ նպատակներով: 

Ճշմարտության կեսն ասելը, սակայն, շատ ավելի վտանգավոր երևույթ է, քան կիսով չափ հղի լինելը:

Հայ ընտրազանգվածը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ամետ, ԲՀԿ-ամետ և այլ կուսակցամետ զանգվածից: Ժողովրդի բացարձակապես գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է իմանալ ամբողջ ճշմարտությունը: 
Իսկ դրա համար հարգարժան պատգամավորը պետք է նաև ասի, թե որ խոշոր գործարարների կամ օլիգարխների փողերով են ֆինանսավորվում գերթանկարժեք հյուրանոցներում անցկացվող ԲՀԿ ֆորումները, կանխավճարով տրվող և ընտրակաշառք հիշեցնող «բարեգործական» մեծածախս ակցիաները և այլն, և այլն: Կարծում ենք՝ ոչ բելգիահայ համայնքի հանգանակած նվիրատվություններով…

Հ.Գ. Եթե ճիշտը բազմազան է, ապա սուտը բազմաձայն է: Եվ ոչ ոք չէր հիշի «բարի սամարացու» մասին, եթե նա միայն բարի նպատակներ ունենար: Նա նաև փող ուներ:
Հ.Գ. Իսկ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը ծանոթացել է օրերս հրապարկված խոշոր հարկատուների ցուցակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել