Եթե Արևմուտքն Ուկրաինային զինի, իսկ արևելյան Ուկրաինան զորահավաք անի, դա կնշանակի, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Արևմուտքն ուզում են իրենց քթի տակ ունենալ արյունալի ու տևական մի հակամարտություն՝ իր բոլոր հետևանքներով: Իսկ հետևանքները հազարավոր զոհերն են, ավիրածությունները, փախստականները, պատերազմի ահռելի ծախսերը և մնացած «բարիքները»: Սիրիան դրա վառ օրինակն է:
Երկու կողմն էլ կարծում են, որ պատերազմի ընթացքն ու գլխավոր դերակատարներին կկարողանան պահել վերահսկողության տակ: Բայց հնարավոր է, որ այդպես չլինի, ու ամեն ինչ դառնա պարտիզանի, գերմանացիների ու անտառապահի մասին հայտնի անեկդոտի նման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել