բացել լրահոսը
03.02.2015  17:50

Կարծես թե Զուրաբյանի պայքարը ոչ թե ռեժիմի, այլ Նիկոլի դեմ է

Anushik Abgaryan

Ինչպես գիտենք, երեկ ԱԺ-ում բուռն քննարկումների պատճառ էր դարձել օրերս Բերձորում «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից իրականացվող ավտոերթի մասնակիցների նկատմամբ բռնության կիրառման դեպքը:
Քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի Արցախ պատվիրակություն ուղարկելու առաջարկն ԱԺ նախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների միջև կայացած քննարկումների արդյունքում հաստատվեց:

Սակայն եղել էին նաև դեմ արտահայտվողներ, օրինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հարցազրույցում ասել էր, որ իրենց խմբակցությունը տրամաբանություն չի տեսնում Ստեփանակերտ մեկնելու նախաձեռնության մեջ:

Այս փաստն ավելի խորը ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ Զուրաբյանը հերթական անգամ առիթը բաց չթողեց Նիկոլի նախաձեռնությունը տապալելու համար: Այսպիսի վարվեցողությունը հատուկ է չկայացած ու բարդույթներ ունեցող քաղաքական գործիչներին:

Նիկոլին դեմ գնալու անհագ ու տենդագին ցանկությունը այնպիսի հաճախությամբ է իր մասին հիշեցնում, որ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե Զուրաբյանը պայքարում է ոչ թե ռեժիմի, այլ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 769 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝